ՔՈ. Սիսիան համայնքի ղեկավարը շարունակում է գործել օրենքից դուրս դաշտում
Սիսիանի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցությունը արածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիսիան համայնքի ավագանու ՔՈ խմբակցությունը այսօր չի մասնակցի ավագանու հերթական նիստին։
Խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է, որ ավագանու որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, նույն ավագանու կողմից ընդունված կանոնակարգին, ոտնահարվում է ավագանու անդամների ելույթ ունենալու, հարցեր հնչեցնելու, կարծիք արտահայտելու իրավունքը։
Խմբակցության դիմումի հիմքով Սյունիքի մարզպետը մայիսի 30-ին Սիսիան համայքի ղեկավարին գրությունով տեղեկացրել է համայնքի ավագանու կանոնակարգը, համայնքապետարանի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։
Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի մեկ այլ գրությամբ համայնքի ղեկավարին տեղեկացվել է, որ համայնքի 2023թ. բյուջետային գործընթացը իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, որոնք ենթակա են վերացման։
Այսօրվա նիստում համապատասխան որոշումների նախագծերի բացակայությունը, օրակարգում ներառված որոշումների նախագծերի ակնհայտ հակասությունը ՀՀ օրենսդրությանը փաստում են, որ համայնքի ղեկավարը շարունակում է գործել օրենքից դուրս դաշտում։
Մանրամասները` հաջորդիվ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան