Քաղաքագետ.Հենց այսպիսի տեսք ունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է .
«Առավոտյան աշխատանքի մեկնելիս լուսացույցի ազդանշանի ներքո իմ համար կանգնած էի, երբ հետևից մեքենայիս հարվածեց հսկայական բեռնատարը իրանական պետ. համարանիշներով։
Մեքենայից երբ իջա, վախվորած իրանցի վարորդը միանգամից սկսեց խոնարհվել ու ոտքերս գրկել, թե թող գնամ։ Հետո ձեռս պարզեցի որ հանգստանա, ամեն ինչ կարգին է, վերջինս ձեռքս սկսեց համբուրել։
Իրականում, անկախ նրանից, կլիներ իրանցի, թե հայ, նույն կերպ պիտի վարվեի, բայց ինձ համար իրանցու (ակնհայտ իրանական ազերիների բարբառով) քծնանքն էր գարշելի թվում։
Երբ տեսա որ փոքր ծախսի մասին է խոսքը, որոշեցի ոչինչ չուզեմ, այնինչ կողքից մյուս վարորդները բարեկամաբար խորհուրդ էին տալիս մի «30 մանեթ» վերցնեմ նոր թողեմ գնա։
Վարորդին ասացի գնա, ոչինչ պետք չի, ու քիչ առաջ ձեռքերս համբուրող վարորդը առանց իսկ հաջողություն ասելու միանգամից անհայտացավ։
Հենց այսպիսի տեսք ունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ահա' թե ինչու ենք այդքան գարշելի թվում աշխարհին։
Ես այդ պահին տեսնում էի մեջքից հարվածելու պատրաստ, բայց առերևույթ քծնող ու ստրկական ոգով մեկին, ու միանգամից հիշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հայակական քաղաքական շրջանակների հենց նմանատիպ վարքագիծը որոշակի բեւեռների ծառայության դիրքերում...
Իսկապես գարշելի է...»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան