«Ամոթ մեզ բոլորիս, որ թույլ ենք տվել ու վեց ամսից ավելի է Արցախը շրջափակված է»
«Այս խնդրի հասցեատերը կառավարության շենքը զավթած երիտթուրքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է», - ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ակցիայի մասնակից Ստելլա Ավագյանը։
Նա հիշեց, որ 2022 թ. դեկտեմբերի վերջին էլ էին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ու կրկին կաթնախառնուրդներ էին բերել ու նամակ, ինչպես և այսօր։
«Ինչքան ժամանակ է անցել, ամոթ մեզ բոլորիս, որ մենք բոլորս այս ամենը թույլ ենք տվել ու վեց ամսից ավելի է Արցախը շրջափակված է։ Մեր բոլորիս մեղքը, որ Արցախում հղի կինը կորցնում է երեխային սթրեսի ու թերսնման պատճառով։ Ինչքան նման մարդիկ կան այնտեղ։ Այս աղետը վաղը, մյուս օրը մեր դուռն է չոքելու»,- ասաց Ստելլա Ավագյանը։
Ըստ նրա, պետք է ավելի շատ խոսել, ներկայացնել իրավիճակը, բացատրել մարդկանց, որպեսզի չեզոք հատվածը, որը մեծամասնություն է կազմում, նույնպես հասկանա խնդրի լրջությունը։
«Հիմա այստեղ պետք է շատ մարդիկ լինեին։ Ամոթ բոլորիս, նաև ամոթ ինձ, որ իմ հնարավորության առավելագույնը չեմ արել ու Արցախի շրջափակումը շարունակվում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա ընդդեմ Արցախի պաշարման. Կանայք կաթնախառնուրդներ են բերել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում
- Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին
- Այլընտրանքային նախագծեր. Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան