Իրանական արտադրության ուլտրաձայնային հրթիռի հեռահարությունը կարող է հասնել 2000 կիլոմետրի
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիրալի Հաջիզադեն հայտարարել է, որ հիպերձայնային հրթիռի հեռահարությունը կարող է հասցվել 2000 կիլոմետրի։
Ավելի վաղ Հաջիզադեն նշել էր, որ Իրանն այսօր կարող է թիրախավորել մինչև 2000 կմ հեռավորության վրա գտնվող ամերիկյան ավիակիր նավերը։ Նա հավելել է, որ այդ տարածությունը պահպանվել է որպես հարգանք եվրոպացիների նկատմամբ, հույս հայտնելով որ եվրոպացիները կպահպանեն այդ հարգանքը, գրում է ParsToday-ը։
Վերջերս Իրանը ներկայացրել է իր ուլտրաձայնային հրթիռը, որի հնարավորությունները զարմացրել են ամբողջ աշխարհին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան