«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննության թեստերի ճիշտ պատասխանները
Այսօր 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունների նախավերջին քննական օրն է. դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։
Քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 1346 հոգի. «Կենսաբանություն» հայտագրողները հանրապետությունում 1251-ն են, «Աշխարհագրություն»՝ 95-ը:
Գործել է ընդամենը 15 քննական կենտրոն, որից 4-ը մայրաքաղաքում: Բոլոր մարզերում 1-ական կենտրոն է գործել, միայն Սյունիքում 2-ը՝ Կապանում ու Գորիսում:
Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am կայքում տեղադրվել են թեստերն ու ճիշտ պատասխանները: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը՝ հունիսի 28-ին, 29-ը բողոքարկման օրն է:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 9-27-ը։ Հայտագրվել է 13 հազար 456 դիմորդ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը 4349 դիմորդ հայոց լեզվի և գրականության քննություն է հանձնելու
- «Մաթեմատիկա»-ի միասնական քննության ժամանակ կարելի է օգտվել միայն պարզագույն հաշվիչներից. ԳԹԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան