Ուշադրությունը. Apple-ը նամակների նոր խմբաքանակ է ուղարկում Pegasus-ով գախտնալսվող քաղաքացիներին
Cyberhub.am֊ն ահազանգում է. թիմին են դիմել մի շարք քաղաքացիներ, նշելով, որ իրենք Apple֊ից ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ հանդիսանալու մասին։
Cyberhub-ից նշում են, որ Lockdown Mode֊ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում են վարակման վտանգը, այնպես որ խուճապի մի մատնվեք։
«Մենք այժմ փորձում ենք պատկերացում ստանալ հարձակումների ծավալի մասին և շնորհակալ կլինենք, եթե PM (մասնավոր չատով) տեղեկացնեք ծանուցում ստանալու մասին կամ գրեք CyberHUB-ի Վոթսափին կամ Տելեգրամին՝ +37495938363»,-ասված է հայտարարության մեջ։
Նման ահազանգ է Pegasus-ով վարակվելու դեպքերի մասին ահազանգել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։ Նրա գրառման ներքո մի քանի օգտատերեր նշել են, որ ծրագրի թիրախ են դարձել մի քանի անգամ, նույնիսկ հեռախոսը փոխելուց հետո։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրում է.
«Apple-ի կողմից մի շարք մարդիկ կրկին ստացել են նամակ առ այն, որ հանդիսացել են պետական հաքերների հարձակման զոհ։ Թարգմանելով հասկանալի լեզվի, նշանակում է, որ տվյալ մարդը կամ վարակվել է, կամ իրենց փորձել են վարակել Pegasus լրտեսական ծրագրով։ Ինչ է դա եւ ինչպես դրանից հեռու մնալու մասին կարճ հիշացնեմ տվյալ տեսանյութով»։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Amnesty International-ը հրապարակեց հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Հարակից հրապարակումներ`
- Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
- Amnesty International-ը հրապարակել է հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից
- Փորձագետը բացատրում է՝ ինչո՞ւ է վստահ, որ Վանեցյանի դեմ Pegasus կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները
- Արսեն Բաբայան. Ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով