Մակրոնի որոշմամբ՝ Միսաք Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում
Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում։ Նման որոշում է կայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուn։
Նա լուսանկար է հրապարակել օրերս Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ու գրել, որ Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հնագույն կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին Էվրիում։ Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։
1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձան (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան