Ճապոնիայի դեսպանը երգել է «Հայի աչեր»-ն ու պարել մանկապարտեզի երեխաների հետ
Կապանի թիվ 8 ՆՈՒՀ այցելության ժամանակ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին կատարել է Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր» երգը։ Տեսանյութը հրապարակել է Կապանի համայնքապետարանը։
Կապանի համայնքապետարանի, ՀՀ Կառավարության և Ճապոնիայի դեսպանատան համաֆինանսավորման արդյունքում Կապանի թիվ 8 ՆՈՒՀ–ը շուրջ երկու տարի է երեխաների կրթությունը ապահովում է հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում։
Հունիսի 21–ին Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ կազմակերպվել էր ընդունելություն՝ ի պատիվ Հայասատանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի։
Ըստ աղբյուրի, հյուրերի համար կազմակերպվել էր նաև փոքրիկ միջոցառում, որտեղ իրենց երգի, պարի և ասմունքի կատարումներով ելույթ են ունեցել համայնքում գործող ՆՈՒՀ–երի երաժշտության դաստիարակները և երեխաները։ Ուրախ տրամադրությունն իր գագաթնակետին է հասել, երբ երեխաների պարային կատարմանը միացել է նաև դեսպանը:
Ընդունելության ընթացում դեսպանը անակնկալ է մատուցել ներկաներին, կատարելով երկու երգ հայերեն՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր»–ը և Լևոն Միրիջանյանի «Ով սիրուն, սիրուն»–ը։
Մանկապարտեզի տնօրենի, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ՝ դեսպանը նաև շրջել է խմբասենյակներով, ծանոթացել երեխաների և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին։
Թիվ 8 ՆՈՒՀ–ի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության «Grassuoots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 40 մլն ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան