Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնին
Աշխարհի 11-րդ ռակետ, հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է Ուիմբլդոնի մասնակցությունից։ Նա սոցցանցերում գրել է, որ Ռոլան Գարոսում ստացած վնասվածքի պատճառով չի կարող խաղալ Ուիմբլդոնում։
Գազատե.ռու-ն գրում է, որ մրցաշարը կայանալու է հուլիսի 3-16-ը։
2021 թվականին Խաչանովը դուրս էր եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվել էր Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։ Անցյալ տարի ռուսներին թույլ չէին տվել մասնակցել մրցաշարին։
Առողջական խնդիրների պատճառով Խաչանովը հրաժարվել է նաև Գերմանիայի Հալլե քաղաքում հունիսի 19-25-ը կայանալիք մրցաշարից։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից
- Կարեն Խաչանովը վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայում կայանալիք ATP-500 մրցաշարին
- Խաչանով. Գիտակցում եմ, որ լավ եմ ելույթ ունեցել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա
- Թենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին
- Կարեն Խաչանովը ԱՄՆ-ում մասնակցել է Արցախին աջակցող բարեգործական ակցիային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին