Թուրքիայում դատարանը նոր մանրամասներ է հայտնել ՌԴ դեսպան Կառլովի սպանությունից
Թուրքիայի Գերագույն վճռաբեկ դատարանը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական ճանաչված Ֆեթուլլահ Գյուլենի «FETÖ» կազմակերպության անդամները մտադիր էին պատերազմ հրահրել Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ 2016 թվականին սպանելով ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Sabah» թերթին։
Նշվում է նաև, որ նրանք նախապես գիտեին՝ դեսպանը լինելու է առանց զրահաբաճկոնի։
Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։
Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին ոչնչացրել են ուժայինները։
Անկարայի շրջանային դատարանը 2022 թվականին մերժել է Կառլովի դեմ մահափորձի մեջ ներգրավված 13 անձանց վերաքննիչ դիմումների մեծ մասը։