ԱՀԿ․ Աշխարհում COVID-19-ից մահացությունը չորս շաբաթվա ընթացքում նվազել է 58%-ով
Մայիսի 22-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում ավելի քան 1,2 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով, մահացել է ավելի քան 7,1 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նախորդ 28 օրվա համեմատ մահացությունների թիվը նվազել է 58%-ով, վարակվածների թիվը՝ 48%-ով։
ԱՀԿ տեղեկատվական տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 1 մլն 210 հազար 687 դեպք և 7 168 մահ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս ընթացքում դեպքերի մեծ մասը գրանցվել է Կորեայի Հանրապետությունում՝ 363,382, որին հաջորդում են Ավստրալիան (135,144), Բրազիլիան (85,987), Ֆրանսիան (71,197) և Սինգապուրը (54,581): Մայիսի 22-ից հունիսի 18-ը Բրազիլիան գրանցել է ամենաշատ մահերը՝ 978: Հաջորդում են Իսպանիան (729), Ռուսաստանը (526), Ավստրալիան (496) և Իտալիան (420):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին