Արսեն Բաբայան. Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Տիգրան Առաքելյանին ճանաչում եմ դեռևս 2008 թվականից: Քննչականում խոշտանգվելու մասին Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ: Ավելին, այդ ամբողջը հաստատող օրինակ ունեմ իմ կողմից վարվող փաստաբանական գործերից մեկով:
Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալումներն ամբողջությամբ անցնում են ծանրագույն խոշտանգումներով, ինչի վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ վկայություններ:
Նույնիսկ այն դեպքում, երբ ինձ համար ամբողջությամբ անընդունելի և մերժելի է Վարդան Ղուկասյանի հանրային գործունեության ձևը (հայհոյանքներ և այլն), միևնույնն է դրանից մի քանի անգամ առավել անընդունելի և ծայրաստիճան մերժելի է իրավապահ մարմիններում իրականացվող վայրագ խոշտանգումները և մարդկանց արժանապատվության ստորացումները:
Այդպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ:
Իրավապահ մարմինը, որը դիմում է անձանց խոշտանգումների, հստակ ապացուցում և արձանագրում է, որ հնարավորություն չունի կատարելու իր վրա դրված կարևորագույն առաքելությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հասունացել է անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը
- ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում
- ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին