Ադրբեջանի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հաղորդել ենք նախորդիվ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 23֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Թշնամու կրակոցից ՊԲ պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ իբր թե ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին. Արցախի ՊՆ
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը
- Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
- ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել
- ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ. ադրբեջանական կողմը 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան