Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգում է.
«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»։
Սուրբ Համբարձման եկեղեցին գտնվում է Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։
Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Շինարարությունը ղեկավարել է Գեորգի Առաքելյանը։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի հեղինակներն են անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Կարո Մկրտչյանը, փայտագործ վարպետ Վանո Դադոյանը և ուրիշներ: Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը (monumentwatch.org):
Մինչև 2022 թվականի օգոստոսի 25-ը` թշնամուն հանձնելը, եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձորից տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը ավելի վաղ հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ ներկայացնելով նաև նախագծի լուսանկարը. ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է. monumentwatch.org
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
- Հայաստան ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացրել Որոտնավանքում
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
- Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականություն. Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
- Արցախի ՄԻՊ-ը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի դրսևորումները
- Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
- Հուշարձանները ոչնչացնող Ադրբեջանը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանցիների վանդալիզմի հերթական փաստը
- Ադրբեջանցիներն իրենց վանդալիզմով շատ նման են թուրքերին և իսլամիստ ահաբեկիչներին. ռուս փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան