Բողոքի ակցիա ընդդեմ Արցախի պաշարման. Կանայք կաթնախառնուրդներ են բերել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Հայաստանցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ գրասենյակի դիմաց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման։
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ ամիսներ շարունակ գտնվում էր շրջափակված Արցախում, լրագրողների հետ զրույցում ասաց՝ անելանելի վիճակ է։ Խնդիրն առավել սուր է մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ընտանիքների համար, քանի որ դեղատներում առաջացել է կաթնախառնուրդների, մանկական կերի դեֆիցիտ։
«Այս ամենի հետևանքով այս երեխաների վիճակն ամենածանրն է»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Կանայք այսօր կաթնախառնուրդներ են բերել ՄԱԿ գրասենյակի մոտ՝ պահանջելով, որ միջազգային կազմակերպությունները, որոնք ամիսներ շարունակ անտարբեր են Արցախում տեղի ունեցողի նկատմամբ, մանկահասակ երեխաներին ապահովեն սնունդով։
Նա հիշեցրեց, միայ շրջափակման ընթացքում Արցախում ծնվել է մոտ 500 երեխա, նրանց մի մասը սնվում է մանկակեն կերով ու կաթնախառնուրդով։
«Եթե այս կառույցներն անտարբեր են ազատ ապրելու իրավունքի նկատմամաբ, ապա գոնե պետք է պաշտպանեն երեխաների ապրելու իրավունքը։ Կարծում եմ՝ շաերը կմիանան մեր պահանջին»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան