Փոխել փոքրիկների մտավախությունները. ծաղրածու Զիզիի առաքելությունը
Ծաղրածու Զիզին շուրջ 10 տարի է, ինչ ապրում է «Մուրացան» մանկական հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի կաբինետում` այստեղ գտնվող փոքրիկների օրը լցնում խինդով։
Նույնիսկ, երբ ամերիկացի բժիշկ հասարակական գործիչ, հիվանդանոցային ծաղրածու և գրող Պատչ Ադամսը Հայաստան եկավ, ցանկություն հայտնեց ծանոթանալ Զիզիի հետ։
Նա զարմացել էր, երբ իմացել էր, որ Հայաստանում կա հիվանդանոց, որտեղ ապրում է ծաղրածու։
Արդեն մի քանի շաբաթ է, ծաղրածուն ունի նոր պարտականություն. լինել մանկական համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբարատորիայում։
Թեպետ հիվանդանոցի նոր կամավորը փոքրիկ աղջնակ է՝ Տաիսիա Առաքելյանը, բայց իր աշխատանքը մեծ սիրով և հաճույքով է կատարում:
Կամավորական աշխատանքին նա դիմել է սեփական նախաձեռնությամբ և, իհարկե, ծնողների թույլտվությամբ և կամքով: Հետաքրքրական է՝ նախքան կամավորագրվելը նա սպասարկվել է «Մուրացան» պոլիկլինիկայում և կանխարգելիչ այցերի ընթացքում հաճախ է հետևել Խաղաթերապիայի ծառայության գործունեությանը:
Ամեն առավոտ Տաիսիան լինում է լաբարատորիայում և ժպիտով ներս ուղեկցում հետազոտվողներին, զրուցում նրանց հետ արյուն վերցնելու պահին և վերջում խրախուսական նվերներ հանձնում։
Մանրամասներն՝ այստեղ։