Թունյանը՝ Զոհրաբյանին. Նառա, դու սու՛ս
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին.
««Նառա, դու սու՛ս», - ասաց իմ հարևան Պողոսը, երբ իմացավ, որ իմ նախկին գործընկեր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել՝ ուղղված «Պողոսի հարևան Բաբկենին», այսինքն՝ ինձ))
(Իհարկե, մի 3 տարի առաջ երբ տիկին Զոհրաբյանը մեզ հետ միասին ԱԺ պատվիրակության կազմում Նիդերլանդեր էր գալիս կամ ԱԺ-ում հանդիպում, ես իր համար պարոն Թունյան էի):
Եվ իրոք, սիրելի տիկին Զոհրաբյան, միգուցե լսե՞ք իմ հարևանին: Չէ՞ որ ժամանակին, երբ ես խորհուրդ էի տալիս որոշ մասնագիտական հարցերում «պողոսներին» չլսել, դուք մի սրտաճմլիկ տեքստով հակառակն էիք պնդում:
Հ.Գ. - Ի դեպ, երբ Շարմազանովի և Աշոտյանի տների առաջ դագաղներ էին տանում, դուք ձեր կուսակիցների հետ միասին քննարկում էիք, թե որ պորտֆելները վերցնեք նոր իշխանության հետ կոալիցիա մտնելիս:
Ի դեպ, Պողոսը սա էլ է հիշում, ինչպես նաև հիշում է, որ ժամանակին իրեն «պաշտպանում էիք», հետո ժեխ անվանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան