«Ժողովուրդ». Շահագրգռող ի՞նչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակ Բալասանյանին դարձնել դեսպան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցել էին, որ դեսպանի պաշտոնի է նշանակվելու Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը։ Համաձայն ամիսներ առաջ մամուլում շրջանառված լուրերի՝ Միսակ Բալասանյանը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս, սակայն գործը գլուխ չի եկել, քանի որ Բալասանյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ և, շրջանառվող լուրերի համաձայն, բիզնեսներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ավելին՝ հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի։
Չստացվեց ԱՄՆ-ն, հիմա էլ փորձում են վերջինիս դեսպան նշանակել Իրաքում, ու, ըստ հրապարակումների, արդեն ուղարկվել է համապատասխան ագրեմանը։ Դժվար է հասկանալ, թե շահագրգռող ինչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակին դարձնել դեսպան, ու թե Միսակին ինչը կարող է գրավել տվյալ երկրում, հատկապես որ երկիրը հեղինակավոր երկրների շարքում չէ, ավելին՝ անվտանգության առումով այնքան էլ ապահով չէ։
Վերջին օրերին մամուլում նաև տարածվեցին լուրեր, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին։ Այս ամենում անհասկանալի է մնում այն, թե ԱՄՆ դեսպանի գլխավոր հյուպատոսի առաջարկ ստացած Միսակ Բալասանյանը, որը բիզնեսներ ունի ՌԴ-ում, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնի Իրաքի դեսպանի պաշտոնին. իսկ գուցե բիզնեսների ընդլայնման հարթակն է այնտեղ լավը և գրավիչ։
Այս ամենի մասով մենք կփորձենք կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ Միսակ Բալասանյանից:
Հիշեցնենք, որ արդեն հրապարակել էինք շրջանառված տեղեկություններ այն մասին, որ Գյումրու ապագա քաղաքապետ դառնալու է Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները