Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, հասարակական գործիչ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալոց ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից Տիգրան Առաքելյանին խոշտանգելու մասին պատմող տեսանյութին ու դրա արձագանքներին, գրում է.
«Գիշերը տեսանյութ տեսա, որ ՀԱԿ (նախկի՞ն) ակտիվիստի են ձերբակալել տարել քննչական, 2 օր չեն թողել, որ փաստաբան գնա մոտը։
Հետո նա դուրս է եկել, տեսանյութ նկարահանել, որում պատմում է, որ իրեն 11 ժամ ծեծել ու էլեկտրահարել են, ընդ որում քննչականի պետի մասնակցությամբ։ [Հա, ճիշտ եք կարդում, նա մեղադրում է Արգիշտի Քյարամյանին, որ մարդը եկել է, ոտքերը բռնել է, որ իր վրա ջուր լցնեն ու տոկի տան]։
Շատ տեղերում տեսնում եմ մարդիկ հարցնում են. «Իսկ ի՞նչ է արել»։
Ես չգիտեմ, թե ինչ է արել կամ չի արել, բայց չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը։ Չի կարող լինել որևէ պատճառ, որն արդարացնի այդ խոշտանգումներին քննչականի պետի մասնակցելը։
Այդպիսի երևույթները նորմալ են միայն բռնապետություններում և օկուպացված տարածքներում։ Նորմալ, բայց ոչ օրինական կամ ընդունելի, էլի...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան