Որոշեցինք նամակ ուղղել ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որը կստորագրեն ԵՄ-ում բնակվող և հարկեր վճարող հայերը.Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Այս պահին մոտ 500 իրական մարդուց ստորագրություն կա, եթե մինչև երկուշաբթի կարողանանք 1000 հավաքել, շատ լավ կլինի։
Անցյալ շաբաթ Հարթակ22-ից մի քանի հոգով Սփյուռք–ՀՀ–Արցախ առցանց հանդիպում արեցինք։ Մինչև կամրջի վերջնական փակվելն էր, բայց պարզ էր արդեն, որ անցակետ դնելուց հետո վերջնական փակումը զուտ ժամանակի հարց է։
Որոշեցինք նամակ կազմել ուղղված ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որը կստորագրեն ԵՄ-ում բնակվող և հարկեր վճարող հայերը՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը ԵՄ «քավորությամբ» ստորագրվելիք, իբր, խաղաղության, իրականում Արցախի բնակիչների էթնիկ զտումներին կանաչ ճանապարհ բացող պայմանագրին։
Վերջերս շատ եմ լսում, թե. «ի՞նչ են փոխելու այդ ստորագրահավաքները»։ Միայն 1 ստորագրահավաքը կամ թեկուզ 11 ստորագրահավաքները, իհարկե, խնդիր չեն լուծի, բայց սա եվրոպաբնակ հայերի (ու ոչ միայն հայերի) կարծիքը ԵՄ ղեկավարությանը հասցնելու տարբերակներից մեկն է։ Այլ խողովակներով էլ է աշխատանք տարվում։
Ինչքան էլ եվրոպացի քաղաքական գործիչները թքած ունենան իրենց համար հեռավոր Արցախում կամ ՀՀ-ում մարդու իրավունքների վրա, այնուամենայնիվ իրենց քաղաքացիների մի քանի հարյուր, իսկ ավելի լավ է՝ մի քանի հազար ձայները լսվելու են, նամանավանդ ուժեղացված լրատվամիջոցներով։ Դա նաև լրացուցիչ առիթ է տալիս Հայաստանի բարեկամ գործիչներին Արցախի հարցը բարձրացնել ԵՄ տարբեր ատյաններում։
Սա, բնականաբար, միակ նախաձեռնությունը չէ այսօր այդ ուղղությամբ, նախաձեռնություններից մեկն է։
Ըստ այդմ, հարգելի ընթերցողներ.
1. Եթե դուք ԵՄ որևէ երկրի բնակիչ եք / հարկեր եք վճարում, ապա խնդրում եմ մեկնաբանությամբ տված հղումով կարդալ նամակի տեքստը և ձեր անուն-ազգանունը և բնակության երկիրը գրել։ Նաև կխնդրեմ տարածել այդ նամակը եվրոպաբնակ ձեր ծանոթների շրջանում։
2. Եթե ԵՄ բնակիչ ՉԵՔ, բայց ունեք եվրոպացի ծանոթներ, ուղարկեք իրենց այդ նամակը, բացատրեք, թե ինչի համար է, ինչու է կարևոր, թո՛ղ ստորագրեն։
ՀԳ. Տարածումը, ինչպես կարելի է արդեն հասկանալ, մի այլ տիպի ողջունվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Չկա ու չի կարող լինել որևէ պատճառ, որը կարդարացնի ձերբակալվածին ծեծելը, էլեկտրահարելը
- Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է. Կարեն Վրթանեսյան
- Արցախի ՄԻՊ. Խիստ հիասթափեցնող է Շառլ Միշելի հայտարարությունը
- Շառլ Միշելին մեղադրել են արտասահմանյան ուղևորությունների վրա ավելորդ ծախսերի մեջ