Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին կալանքից ազատել Արմեն Աշոտյանին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է․
«Հայաստանում քաղաքական հալածանքների, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի դեպքը դատապարտող հայտարարություն․
«Հղում անելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության սկզբունքները պահպանելու մեր անսասան հանձնառությանը․
- Խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը Հայաստանում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ,
- Ընդունելով, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են ընդդիմության առաջնորդներին լռեցնելու արշավի մեջ՝ օգտագործելով դատական համակարգը՝ նրանց դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար, ինչպես Արմեն Աշոտյանի դեպքում է,
- Խորապես անհանգստացած լինելով 2023 թվականի հունիսի 16-ի Արմեն Աշոտյանի անհիմն կալանավորմամբ՝ չնայած հիմնավոր ապացույցների ի սպառ բացակայությանը, ինչը ցույց է տալիս այս կալանավորման հիմքում ընկած հստակ քաղաքական դրդապատճառը,
- Խորը մտահոգություն հայտնելով Արմեն Աշոտյանի կալանավորման ընթացքում նրա ընտանիքի տեսակցության իրավունքից զրկելու վերաբերյալ,
- Գիտակցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ վախ սերմանելու իշխանությունների նպատակը՝ դրանով իսկ փորձելով ճնշել քաղաքական այլախոհությունը և լռեցնելով նրանց ձայնը։
- Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է։
- Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության վերոհիշյալ սկզբունքների պահպանման խիստ կարևորությունը։
- Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից։
- Կոչ է անում կառավարությանը անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները։
- Կոչ է անում դատական համակարգի լիակատար անկախությանը՝ որպես երկրում օրենքի գերակայության հիմնասյուն։
- Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց իրականացնել՝ ապահովելով արդարության գերակայությունը Արմեն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով,
- Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հալածանքի այս մեթոդները,
- Կոչ է անում այս բանաձևը փոխանցել Հայաստանի համապատասխան իրավասու մարմիններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին՝ հորդորելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար։
- Կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այս տեղեկատվությունը իրազեկվածության բարձրացման համար:
Բրյուսել, հունիսի 23, 2023թ․»»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
- Փաստաբան. 145 ժամ անց պաշտպանության կողմին չի տրվել Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
- Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան