Դուք սրանով կրում եք հայ ժողովրդի դահճի կոչումը. Մենուա Սողոմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.
«ՔՊ պատգամավորներ, ձեր խղճին է Արցախում տեղի ունեցող աղետը։ Դուք լավ գիտեք, որ ձեր շեֆը ոչինչ չի անում՝ իրավիճակից դուրս գալու համար, ավելին՝ համագործակցում է Ալիևի հետ, ստեղծում էս աղետալի վիճակը, որ հետո մարդկանց փրկելու անվան տակ երկրորդ կապիտուլյացիան ստորագրի։
Դուք սա լավ գիտեք ու չեք օգտվում ձեր սահմանադրական հնարավորությունից՝ հեռացնելու իրեն իշխանությունից ու էս կրիտիկական վիճակում նպաստելու, որ իմացող մարդիկ իրար գան ու ելք գտնեն։ Դուք սրանով կրում եք հայ ժողովրդի դահճի կոչումը, դուք չեք պատկերացնում էս ամենի հետևանքները ձեզ համար, ձեր սերունդների համար... դուք հավերժ չեք իշխելու, ձեր շեֆը հավերժ չի իշխելու, նա մի օր գուցե փախնի, դուք մնալու եք, հասկացե՛ք ի վերջո, մտածե՛ք ինքներդ ձեր մասին...»:
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է․ Նաբիլա Մասրալի
- Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը․ Զախարովա
- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- ԵԽ-ն հրատապ ընթացակարգով կքննարկի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան