Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է․ Նաբիլա Մասրալի
ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ԵՄ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, երկու երկրների միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ՝ ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի:
Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Վերջին բարձր մակարդակի հանդիպումների շարքից հետո ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը․ Զախարովա
- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- ԵԽ-ն հրատապ ընթացակարգով կքննարկի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը