Նիկիտա Բարանովն ու Արթուր Ավագյանը մնում են «Փյունիկում»
Պաշտպաններ Նիկիտա Բարանովն ու Արթուր Ավագյանը մնում են «Փյունիկում»:
Ակումբից հայտնում են, որ էստոնացի ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի դեկտեմբերը։ Արթուր Ավագյանի պայմանագիրը երկարաձգվել է մինչև նույն տարվա մայիսը։
Բարանովը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Նա երկու մրցաշրջանում 44 խաղ է անցկացրել մեր ակումբի գույներով, դարձել երկու գոլի ու մեկ գոլային փոխացման հեղինակ: Նիկիտան «Փյունիկի» հետ առաջին մրցաշրջանում նաև դարձել է Հայաստանի չեմպիոն: 30-ամյա պաշտպանը կանոնավոր կերպով հրավիրվում է նաև Էստոնիայի ազգային հավաքական:
Ավագյանը «Փյունիկի» շարքերը համալրել է անցած տարի: Արթուրը 11 հանդիպման է մասնակցել ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավագյանը կարևոր դեր ունի Մելիքյանի ղեկավարած կոլեկտիվում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան