Ջորջ Օրուելի «1984» վեպը՝ հակաուտոպիական ժանրի ամենահայտնի ստեղծագործություն
«Լիտրես» թվային գրքերի ծառայությունը Ջորջ Օրուելի «1984» վեպն անվանել է հակաուտոպիական ժանրի ամենահայտնի ստեղծագործությունը, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։
«Այս ժանրում էլեկտրոնային և աուդիոգրքերի վաճառված օրինակների ընդհանուր քանակով առաջատարը Ջորջ Օրուելի «1984» գլխավոր և վերջին վեպն էր, որը հրատարակվել է 1949 թվականին՝ գրողի մահից մեկ տարի առաջ»,- հայտնել են ընկերությունից։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են ժամանակակից ռուս արձակագիր Վիկտոր Պելևինի «TRANSHUMANISM INC» և «KGBT+» վեպերը։
Լավագույն հնգյակում, ըստ ընթերցողների, ընդգրկվել են նաև Այն Ռենդի ամենահայտնի աշխատանքը՝ «Ատլանտը պարզեց թևերը» վեպը և Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» գիտաֆանտաստիկ վեպը։
«Լիտրես»-ի ուսումնասիրությունը նվիրված էր բրիտանացի արձակագիր Ջորջ Օրուելի ծննդյան 120-ամյակին։