«Ռեալը» համաձայնել է Մբապեի տրանսֆերին 200 միլիոն եվրոյով. Աղբյուր
ՊՍԺ-ի ինսայդերների տեղեկությունների համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնության է եկել փարիզյան ակումբի ղեկավարության հետ 24-ամյա Մբապեի տրանսֆերի շուրջ 200 միլիոն եվրոյի դիմաց։ sport-express.ru-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ն կստանա ևս 50 միլիոն եվրո բոնուսներ, եթե Մբապեն նվաճի «Ոսկե գնդակը»:
Ավելի վաղ ֆուտբոլիստը ՊՍԺ-ին հայտնել էր, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է մեկ տարուց: Թեև ի սկզբանե պայմանագրում, որը նա ստորագրել էր անցյալ տարի, կետ կար պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորության մասին։
Չորեքշաբթի օրը կարևոր հանդիպում է կայացել փարիզյան ակումբի սեփականատեր Համադ Ալ-Թանիի և Մբապեի ներկայացուցչի միջև։ Իր հերթին ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել՝ կամ Կիլիանը համաձայնում է երկարաձգել պայմանագիրը մինչև հավաքի մեկնարկը, կամ ակումբը կվաճառի նրան այս ամառ:
Հարակից հրապարակումներ`
- Որքան շուտ Մբապեն միանա «Ռեալին», այնքան լավ. Ռոդրիգո
- Մբապեն ամենաթանկ ֆուտբոլիստն է
- Մբապե. Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ես խոսել եմ Մեսսիի հետ
- Մբապեի երեք պահանջը ՊՍԺ-ից
- Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին