Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մենք դարձել ենք այնպիսին, որպիսին հանուն անձնականի պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը, ...
...Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը... Մի արժեք, որի մասին պատեհ ու անպատեհ առիթով սիրում ենք պոռոտախոսել ամենուր, բայց ոչ երբեք պահանջված տեղում և պահանջված պահին...
Հետո, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ կորսված կլինի, աշխարհի մի հեռավոր անկյունում՝ գաղթականանի խեղճությամբ հանգրվանած հայը, տակավին կբողոքի կամ ճակատագրից, կամ «անարդար աշխարհից...»
Եվ այդ պահին չի լինի մեկը, որ նրան հիշեցնի այն վիճակի մասին, որում գտնվում էր Արցախը, իսկ ինքն անտարբեր էր... Անտարբեր էր, որովհետև նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը...
...Միամիտ ու ա ն տ ե ր ժողովուրդ..
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է․ Նաբիլա Մասրալի
- Կոչ ենք անում Բաքվին՝ ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը․ Զախարովա
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
- Անգիտակից ու անգափար հասարակությանը կառավարելու տարբերակներից մեկը բռնապատությունն է. Սենոր Հասրաթյան
- Այլևս օրախնդիր է իշխանությունը վստահել ճանապարհ անցած արհեստավարժներին․ Սենոր Հասրաթյան
- Դա ուղիղ 29 տարի առաջ հենց այս օրն էր՝ 1994թ. մայիսի 12-ին․․․ ․Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին