Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել դանակահարված տղամարդու կյանքը
Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանում ահազանգ է ստացվել դանակահարության դեպքի մասին: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Ահազանգն ստանալուն պես շտապ բուժօգնության բրիգադը մեկնել է կանչի վայր:Տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Վիճակը ընդունման պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, առկա էր հեմոռագիկ շոկ: Տղամարդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Տուժածի մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի՝ աջից առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք: Վնասված է եղել աջ թոքը, միջկողային զարկերակը, թափանցող վերքն ավարտվել է սրտակրանքի շրջանում: Պացիենտի մոտ՝ պլեւրալ խոռոչում, առկա է եղել մոտ 2 լիտր արյուն: Յուրաքանչյուր րոպեն թանկ էր:
Շնորհիվ վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոգորյան, Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան) կատարվել է բարդ վիրահատություն՝ հեմոստազ, թոքի ամբողջականության վերականգնում, սրտապարկի վերականգնում: Մոտ 1.5 ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն առաջացել: Տղամարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:
Մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, օպերատիվ գործողությունների ու փոխգործակցության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդ տղայի կյանքը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին