ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում
«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով Տիգրան Առաքելյանի հայտարարություններին, թե իրեն ՔԿ նախագահը խոշտանգել է, իսկ այդ մասին հրապարակային հայտարարություններից հետո իրեն գործարք են առաջարկել։
Գ. Աբրահամյանի խոսքով, անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին