Փաստաբան. Հասունացել է անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Տիգրան Առաքելյանին չեմ ճանաչում, լավ ու վատ կարծիք էլ չունեմ իր մասին, բայց դա չէ էականը.
Տիգրան Առաքելյանի պատմածը Քննչական կոմիտեի գործողությունների և հատկապես դրանցում Արգիշտի Քյարամյանի անձամբ մասնակցելու վերաբերյալ պետական մարմինների կողմից հանցավորության ու անբարոյականության անհասանելի նոր բարձունքների նվաճում են։
Այս դեպքերը պետք է շատ լուսաբանվեն, սրանց մասին պետք է խոսվի. ուստի ունեմ մի շատ կոնկրետ առաջարկ.
Կարծում եմ շատ երկար ժամանակ է ինչ հասունացել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությւոնների կողմից քննչական և ոստիկանական մարմինների կողմից անձանց խոշտանգելու դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը։
Կարևոր չէ, որ հնարավոր է կարճաժամկետ հատվածում դրանք չդատվեն, կարևոր է, որ բոլորս ցույց տանք, որ այդ մարդիկ հանցագործ սրիկաներ են։
ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործիք դառնալ երկար ժամանակ այս հարցը հանրության մոտ քննարկելի դարձնելու առումով։
Հ.Գ. քննչականի մամուլի խոսնակը ասումա, եթե այդպիսի բան կա թող գա հաղորդում ներկայացնի հենց այն մարմին, որի ղեկավարի հանցագործ լինելու մասին մարդը խոսել է։ Մամուլի քարտուղարը չգիտի՞, որ քրեական վարույթ նախաձեռնելու համար հաղորդման նման էլ մի ինքնուրույն առիթ է հանդիսանում մամուլում տարածված տեղեկատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյան. «Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք»
- Քաղաքացին ահազանգում է ՔԿ նախագահի ներկայությամբ ու նրա կողմից իրեն խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան