Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացվել են շուրջ 80 հեռախոսազանգ
ՀՀ ԱԳՆ-ից հայնում են.
«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին: Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին.
«Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01»։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
«Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան