Բեռլինի սինագոգում հրեաներն «Իմ գեղեցիկ Շուշի» են երգում
azg.am-ը գրում է.
«Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ջանք չի խնայում, տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում ՝ հրեաներին ու գերմանացիներին վստահեցնելու, որ այդ ազգերի հետ պատմական դարավոր բարեկամության վկայությունները սրբորեն են պահպանվում Ադրբեջանում:
Հունիսի 20-ին Բեռլինի Պեստալոցցի սինագոգում հրեական երգչախումբն ի թիվս իրենց մեղեդիների կատարել է ադրբեջանցի կոմպոզիտոր Սեյիդ Ռուսթամովի «Իմ գեղեցիկ Շուշի» երգը, որը ունկնդրել է հոծ բազմություն: Ադրբեջանահրեական անխախտ բարեկամության մասին ելույթ են ունեցել Բեռլինում Իսրայելի դեսպանը, Եվրոպայում, Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի անդամներ, ինչպես նաեւ՝ Ադրբեջանից հատուկ հոգածությամբ Բեռլին ժամանած հրեական համայնքի առաջնորդներ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան