Կոչ եմ անում ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին՝ վստահել օրինական իշխանություններին. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրում է.
«Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Աստված մի արասցե, Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա։ Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։
Վստահ եմ, որ Ռուսաստանի օրինական իշխանությունները, հասարակության լայն շերտերի աջակցությամբ, կարողանալու են կայունացնել վիճակը, խուսափել վատթարագույն սցենարներից։
Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ որպես բարեկամ պետությունում ապրող ու աշխատող հայեր, որպես այդ երկրի օրինավոր և հարգված քաղաքացիներ,
ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն, վստահել օրինական իշխանություններին և անել իրենցից կախվածը՝ ժամ առաջ երկրում կայունության և բնականոն կյանքի վերականգնման համար։
Հարակից հրապարակումներ`
- «ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են». Փաշինյանը զրուցել է Պուտինի հետ
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացվել են շուրջ 80 հեռախոսազանգ
- Երկուշաբթին Մոսկվայում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
- Մոսկվան Արևմուտքին զգուշացրել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց նպատակներին
- 30 000, 48 000, անգամ՝ 147 հազար ռուբլի. Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան