«Հրապարակ». Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հավանաբար, ճամբարափոխ է եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հավանաբար, ճամբարափոխ է եղել և այլևս ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում, այլ նախագահ Արայիկ Հարությունյանի։ Տիգրան Պետրոսյանը, ով Արցախում վերջին տարիներին աչքի էր ընկնում հակառուսական ակցիաներով և դիրքորոշումներով, պաշտոն ստանալուց հետո տևական ժամանակ ընդհատակ է անցել, չկա անգամ այս օրերին, երբ հակառուսական տրամադրությունները, թերևս, օբյեկտիվ պատճառներով հասել են գագաթնակետին։
Երեկ փորձեցինք Պետրոսյանից պարզել՝ արդյոք չե՞ն պատրաստվում հերթական ակցիան իրականացնել Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենտրոնակայանի դիմաց՝ այն պատճառով, որ մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, մինչդեռ խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել անխափան երթևեկը կամ առնվազն հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։
Հիշեցնենք, որ մինչ նշված խորհրդի ղեկավար նշանակվելը՝ ապրիլ ամիսը, Տիգրան Պետրոսյանը քանիցս նման ակցիաներ էր իրականացնում, որոշ տեղեկություններով՝ հաճախ Փաշինյանի ցուցումով։ Այդ փաստը ՀՀ վարչապետն օգտագործում էր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում՝ վկայակոչելով Արցախում առկա հակառուսական տրամադրությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները