Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ շրջում են իրենց շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում 200 կմ անցանք մինչև Մոսկվա հասնելը։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։
Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ, պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
«Վագների» վարձկանները մտել են Դոնի Ռոստով քաղաք:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Քիչ առաջ հայտնի դարձավ. որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացվել են շուրջ 80 հեռախոսազանգ
- Երկուշաբթին Մոսկվայում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
- Մոսկվան Արևմուտքին զգուշացրել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց նպատակներին
- 30 000, 48 000, անգամ՝ 147 հազար ռուբլի. Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
- Սա հարված է թիկունքից․ Պուտին
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
- Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան