ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գրոհային ջոկատների մարտիկներին խաբեությամբ ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ և կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դիմում ենք «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ: Ձեր ընկերներից շատերը որոշ ջոկատներից արդեն գիտակցել են իրենց սխալը` օգնություն խնդրելով իրենց մշտական տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունն ապահովելու հարցում»,- հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ իրենց դիմած բոլոր մարտիկներին և հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ «Խնդրում ենք խոհեմություն ցուցաբերել և հնարավորինս շուտ կապ հաստատել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- հայտնել են ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին