Քաղաքական 12:21 24/06/2023 Հայաստան

«Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  պաշտոնական կայքում տեղադրվել է վերջինիս հրամանը՝  Տող գյուղի պատմական տարածքը հայտարարել «Տուղ» պետական ​​պատմա-ճարտարապետական ​​և բնական արգելոց՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 32-րդ կետը:

Որպես արգելոց ստեղծելու «հիմք» նշվում է, որ «Տուղը պատմական այն բնակավայրերից մեկն է, որ ցուցադրում է ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը: Այստեղ գտնվող հուշարձանները վերաբերում են Կովկասյան Աղվանքի հնագույն ժառանգությանը: Այստեղի բնակելի համալիրները, դրանց զարդարանքները, ինչպես նաև տաճարները, աղբյուրները, գերեզմանաքարերը բնորոշ են Ղարաբաղի շրջանի ճարտարապետական ոճին: Բնակավայրն ունի հարուստ բնական ներուժ և էկոլոգիական ռեսուրսներ: Բնակավայրի՝ Շուշի տանող ճանապարհին մոտ գտնվելը մեծացնում է նրա զբոսաշրջային ուղիով զարգացման հնարավորությունները»:

Հրամանում նշվում է, որ արգելոցը ձևավորելու համար տրվում է երկու ամիս ժամկետ տեխնիկական հարցերի, կառավարման համակարգի և արգելոցի սահմանների ճշգրտման համար:

2020 թվականին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանն ամբողջությամբ: Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին Հադրութի շրջանի պատմական բնակավայրերն իրենց հարյուրավոր բազմաբնույթ հուշարձաններով՝ ամրոցներ և բերդեր, եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, ժողովրդական սրբատեղիներ, ապարանքներ, պատմական գյուղատեղիներ, հնավայրեր: Հադրութի շրջանն իր հնամենի բնակավայրերով և հուշարձաններով հայ ինքնության կարևորագույն օջախներից է, իսկ Տողը՝ Դիզակի իշխանության և մելիքության կենտրոնն ու Արցախի պատմական, քաղաքական, մշակութային, օջախներից մեկը: Շրջանի բռնագրավումից հետո պաշտոնական Ադրբեջանն առաջին հերթին սկսեց յուրացնել հենց Հադրութի շրջանը: Կազմակերպվեցին այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը Տող, ապա նաև Հադրութ, Ծակուռի, ուր շրջանի և ամբողջ Արցախի հայկական ժառանգությունը հայտարարվում էր աղվանա-ուդիական, իսկ Տողը՝ հնագույն աղվանա-ուդիական, ադրբեջանական բնակավայր:

Պատմական Հադրութի շրջանի յուրացման գործում իր ակտիվ դերն ունի Ադրբեջանի նախագահը, ով Արցախի օկուպացված շրջաններ այցելելիս, այդ թվում և իր ընտանիքի անդամների հետ, բավական մեծ տեղ է հատկացրել Տող, Հադրութ բնակավայրերին: Այսպիսի այցերից մեկի ժամանակ Իլհամ Ալիեվն իր կնոջ և ընտանիքի անդամների հետ եղավ նաև օկուպացված Ծակուռի գյուղում, որի եկեղեցում էլ հյատարարեց, թե բոլոր այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական, որ կեղծ են նրանց վրայի հայերեն արձանագրությունները, խաչերը, և որ ադրբեջանական կողմը այդ հուշարձանները բերելու է սկզբնական, պատմական տեսքի: Նույն Տող գյուղի տարածքում գտնվող եկեղեցիների, մատուռների, մելիքական ապարանքների, աղբյուրների, տների վրա կան տարբեր դարերում արված բազմաթիվ հայերեն արձանագրություններ, և նախագահի նման հայտարարությունները կանխորոշում են դրանց ճակատագիրը: Պարզ է, որ  արգելոցի ստեղծման  նպատակը այդ տարածքում պատմական հայկական անցյալի վերացումն է ու մշակութային ժառանգության այլափոխումը:

Պատահական չէ նաև, որ Արցախի օկուպացված տարածքներում Իլհամ Ալիևի կողմից առաջին մզկիթներից մեկի հիմնարկեքը կատարվեց Տողից ոչ հեռու գտնվող Հադրութ քաղաքում (մանրամասն տես՝ Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում - Monument Watch): Նույն Հադրութ քաղաքում ադրբեջանական կողմը ավերել է քաղաքի պատմական կենտրոնն այն «պատճառաբանությամբ», թե այն պետք է վերականգնվի այլ մշակութային ինքնության համար:

Տող մելիքանիստ գյուղը Արցախի հարավային թևի քաղաքական, հոգևոր կենտրոններից էր։  Այդ մասին են վկայում գյուղի և նրա շրջակայքի բազմաթիվ հուշարձաններն իրեց բազմաթիվ և բազմապիսի  հայերեն արձանագրություններով: Տողի կենտրոնում է գտնվում մելիքանիստ ապարանքը, որը կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք-Եգանը: Մելիքն իր ապարանքի մուտքի վրա թողել է ընդարձակ մի արձանագրություն, որում ի մասնավորի ասում է, որ երբ օսմանցիները գրավում են Դիզակը` «Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն:

Հուշարձանի տարածքը 2009-2011 թվականներին ենթարկվել է հնագիտական հետազոտության, որի արդյունքում վավերացվել են կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ` այդ թվում գլխատան տեսքով մեծ դահլիճը, ձիանոցը, տնտեսական նշանակության որոշ կառույցներ, ինչպես նաև արժեքավոր հնագիտական նյութեր: Պատերազմից առաջ հուշարձանի շենքերի մի մասը վերականգնվել կամ ամրակայվել են: Թանգարանի վերածված ընդունարանն ամբողջությամբ վերականգնված էր: Պատերազմի ընթացքում, բնակչության կողմից գյուղը լքելուց հետո թանգարանում են մնացել բոլոր ցուցանմուշները: Դատելով տարածված տեսանյութերից՝ հուշարձանի արտաքին տեսքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չի խաթարվել:

Մեր արձագանքը

Հայկական ժառանգությունը հռչակելով աղվանական կամ ուդիական և այն յուրացնելով՝ ադրբեջանական կողմը  միանշանակ մշակութային ցեղասպանություն է իրականացնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից ելնելով՝ Հայկական մշակութային ժառանգությունն այդպիսով կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից։

Բացի այդ, ըստ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, նպատակ ունենալով թաքցնել կամ ոչնչացնել մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։

«Տուղ» պատմաճարտարապետական և բնության պետական արգելոց ստեղծելու Իլհամ Ալիևի   հրամանը  ազդարարում է հայկական մշակութային ժառանգության  այլափոխումների և ավերումների հայտարարություններին հաջորդող և դրանք իրականացնող նոր շրջան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}