Նիկոլ Փաշինյանի նվերը Էրդողանին «պետական գաղտնիք է»
ՀՀ վարչապետի աշխատակազմը հրաժարվում է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նվիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին երդմնակալության արարողության ժամանակ։
«Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ պատասխանել են, որ միջոցառմանը մասնակցելու շրջանակում ապրանքների/նվերների գնումը կատարվել է պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի հաշվին:
«Վերոգրյալը նշանակում է, որ նման միջոցառումներին վերաբերող տվյալները ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ», - ասված է պատասխանում։
Նշենք, որ նամակը վարչապետի աշխատակազմ էինք ուղարկել դեռ հունիսի 6-ին, սակայն պատասխանն այսօր ենք ստացել։
ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններից մեկի համաձայն՝ որպես նվեր Հայաստանի վարչապետը Էրդողանի պատկերով գորգ է հանձնել Թուրքիայի նախագահին։ Դրա պաշտոնական հաստատում չի եղել»,- գրում է Sputnik Արմենիան։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 3-ին մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Մինչ այդ նա շնորհավորել էր Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթելու առիթով՝ հայտարարելով, որ սպասում է համատեղ աշխատանքի շարունակմանը՝ երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը բավարարում է Էրդողանին
- Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում
- Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ հանդիպում են ունեցել Անկարայում
- Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
- Էրդողանը երդվել է որպես Թուրքիայի նախագահ
- Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Խաչատրյան
- Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին