«Փաստ». «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը։ Նշենք, որ երբ հունիսի 20-ին ԿԸՀ-ն որոշել էր բավարարել նախաձեռնող խմբի 50 հազար ստորագրություն հավաքելու և ԱԺ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումը, նախաձեռնության ներկայացուցիչները հայտնել էին, որ դիմումներ պետք է ներկայացնեն համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում ստորագրահավաքի համար պետք է տարածք տրամադրեին։
«Հայաքվե» նախաձեռնությունը հասցեներ հատկացնելու հարցով դիմել է ՏԻՄ կառույցներին, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ բոլորն են կատարում օրենքով սահմանված պարտավորությունները։ Ոմանք մերժում են ստորագրահավաքի անցկացման վայրեր հատկացնելու պահանջը, ոմանք վերաուղղորդում են քաղաքապետարան, չնայած, համաձայն օրենքի, ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես համայնքապետարանները պարտավոր են տրամադրել տարածքներ։ Ի դեպ, մեզ հայտնի են դարձել նաև այլ խոչընդոտների մասին։ Մասնավորապես՝ տարբեր ստորագրահավաքներ են անցկացվում, և մարդիկ երբեմն շփոթում են դրանք, մինչդեռ «Հայաքվեն» հստակ հասցեներում է՝ մարզպետարաններում, թաղապետարաններում՝ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ստորագրություն հավաքող անձանց մոտ պետք է լինի վկայական։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ կան ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայանում են որպես «Հայաքվե» նախաձեռնություն։ Բացի այդ, արդեն նկատվում է հակաքարոզչություն՝ փորձում են «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնել որպես կուսակցական նախաձեռնություն, տեսնել դրա հետևում ինչ-որ անձերի, վարկաբեկել՝ թվացյալ անարդյունավետությամբ։
Առաջիկայում կփորձենք մանրամասներ ներկայացնել խոչընդոտներ ստեղծող բոլոր կառույցների ու անհատների մասին: Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանխել ապօրինի և կործանարար զիջողական քաղաքականությունը՝ հընթացս ցույց տալով, որ ժողովուրդը որևէ մեկին Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան