Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Հունիսի 7-ին նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, հայտնել, որ նախօրեին իր մոտոցիկլետով Աշտարակի ճանապահին վթարի է ենթարկվել ու իրեն երկարատև բուժում է սպասվում. «Այսօր էլ նստել եմ իմ մոտոցիկլետը և Աշտարակ գնալու ճանապարհին վթարվեցի: Մեղավորը ես եմ պատճառը չդնենք տեխնիկական անսարքությունների վրա, ենթադրյալ ինտիրգներ չփնտրենք: Մոտոաշխարհում ամենատհաճ, ամենաթանկ և երկար բուժվող վիրահատություն է ինձ սպասվում»:
Օրեր առաջ էլ նա գրել էր. «Սիրելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։ Սուտ է, ապրել միշտ էլ ուզում ես»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան