Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կա տուժած
Հունիսի 23-ին, ժամը 18։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ․) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան