Չորս շրջաններից սահմանափակվել է մուտքը Ռոստովի մարզ
Մեքենաների երթևեկությունը սահմանափակված է Կրասնոդարի և Ստավրոպոլի տարածքներից, Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերից Ռոստովի մարզ մուտք գործելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին մարզի կառավարության մամուլի ծառայությունից։
«Ռոստովի մարզ մուտքը սահմանափակված է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերից, Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերից: Ռոստովի մարզից մեկնումն ազատ է»,- հայտնել են գերատեսչությունից։
Միաժամանակ նշվում է, որ Ռոստովի մարզի տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ չկան։
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՌԴ ՊՆ-ն հրթիռա-ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ-ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացվել են շուրջ 80 հեռախոսազանգ
- Երկուշաբթին Մոսկվայում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
- Մոսկվան Արևմուտքին զգուշացրել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց նպատակներին
- Պուտինն աշխատում է Կրեմլում. Պեսկով
- 30 000, 48 000, անգամ՝ 147 հազար ռուբլի. Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
- Սա հարված է թիկունքից․ Պուտին
- Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
- Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները, բնակիչներին էլ հորդորել են դուրս չգալ տներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան