Հլը մի ամիս թող էդ կենսաթոշակ տվողն ինքն ապրի, տեսնենք՝ կկարողանա՞․ Քաղաքացիները՝ կենսաթոշակը չբավարարելու մասին
Panorama.am-ի կողմից քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները փաստում են, որ տարեցների առաջնային անհրաժեշտության կարիքների համար հատկացվող կենսաթոշակը չի բավարարում նույնիսկ նրանց մինիմալ ծախսերի լուծման համար։
«Իմ կենսաթոշակը չի բավարարում, բայց ի՞նչ անեմ։ Նպաստը տարվա մեջ կեսը տալիս են, կեսը չեն տալիս, ասում եմ՝ ո՞ր մի երկրում տենց բան կա, ամոթ էլ ա էլի, մեզ վրա՞ եք ծիծաղում, էն վեց ամիսն էլ բերանս կարե՞մ, նստե՞մ։ 48 տարի աշխատել եմ, երկիր եմ շենացրել։ Առաջ թոշակը ստաժով էին վճարում, հիմա շատ-շատ պիտի երեք հազար դրամ ավելացնի էլի։ Օրը 5-6 հատ դեղ եմ խմում»,-վրդովված ասաց թոշակառու կինը։
Հարցվող մյուս քաղաքացին ևս վստահ է, որ չնչին բարձրացումներով վիճակը չի փոխվի․
«Իհարկե, բավարար չի, բա երեսուն, քառասուն կամ հիսուն հազարով ո՞նց մարդը կարա ապրի։ Հլը մի ամիս թող էդ կենսաթոշակ տվողը ինքն ապրի, իսկի մի օրվա փող չի գալիս»։
«Հասկանալի ա, որ հերիք չի, բայց ինչ անենք, էս նոր կառավարությունը գոնե մի բան բարձրացնում է, կդիմանանք, մինչև դառնա հազար դոլար»,-կատակեց մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքն հայտնեց, որ գլոբալ փոփոխություն է պետք, միայն չնչին բարձրացումներով հարցը չի լուծվի։
«Բացարձակ բավարար չէ, բարձրացումներ լինում են, բայց ընդհանուր ապրելակերպը այնքան է վատանում, որ լուրջ բարելավում չի լինում։ Այն պետությունը, որն ունի միջին դասակարգ, ունի որոշակի հիմքեր, իսկ մեզ մոտ չկա այդ դասակարգը»,-ասաց քաղաքացին։
«Շատ քիչ է կենսաթոշակի չափը, իսկ երեք հազարով որ ավելացնում են, դրանով հարց չի լուծվում, ամեն ինչ թանկ է»,-շարունակեց մյուսը։
Քաղաքացիներից մեկն էլ, ով չուզես խոսել տեսախցիկի առջև, ասաց․ «Ես չեմ ստանում, բայց բավարար չի այս թանկության ֆոնին․ «Երեսունհինգ հազարով միայն կոմունալները չի լինում մուծել։ Հիմա ես հունվարին թոշակի եմ անցնելու, ո՞նց կարող եմ առանց աշխատելու ապրել, ուրեմն օրը մի հաց կարող ենք առնել, ուրիշ ոչինչ»։
Հարակից հրապարակումներ`
- Արդարդատությունն այն կլինի, որ երկիրը մաքրվի դրանց նմաններից. Քաղաքացիները Հայաստանում արդարադատության մասին
- Քաղաքացիները՝ Բորելի հայտարարության մասին. Այսպես նվաստացած չեմ զգացել ինձ, արդեն 5 տարի է
- Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
- Դուք հարցրեք՝ ինչքա՞ն է իմ աշխատավարձը, կարո՞ղ եմ դրանով հանգստանալ. Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան