Հասարակություն 17:20 24/06/2023 Հայաստան

Իջևանի «Դենդրոպարկ»-ի աշխատակիցներին կրճատում են, հիմնարկը փակվում է

Իջևանի «Դենդրոպարկ»-ի «գլխին» արդեն մի քանի տարի է «սև ամպեր» են կուտակվել։ Շրջակա միջավայրի նախարարությունն ամեն գնով ցանկանում է «ազատվել» տնօրեն Մեխակ Սայադյանից։

21․06․2023թ․-ին ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ -ից Իջևանի «Դենդրոպարկ»-ի աշխատակիցներին տեղեկացրել են, որ հաստիքները կրճատվում են և շուտով Իջևանի «Դենդրոպարկ»-ի տնօրենը՝ Մեխակ Սայադյանը, պահակը, բանվորը և տեսուչն ազատվում են աշխատանքից։ Միաժամանակ նախարարությունից առաջարկել են «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրում աշխատատեղեր։  Panorama.am-ի հետ զրույցում Իջևանի «Դենդրոպարկ»-ի տնօրեն Մեխակ Սայադյանը տարակուսանք հայտնեց՝ պնդելով, որ այս ամենն արվում է զուտ իրենից «ազատվելու» համար։

«Հիմա «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ -ի տնօրենի պարտականությունները կատարում է  Լևոն Տեր-Սիմոնյանը։  Մեր չորս հոգուն կանչեց՝ հանդիսավոր, ժպիտով, կարծես՝ ձեռք էր անռնում, և հայտարեց, որ մեր հաստիքները կրճատվում են՝ առանց հիմնավորումների։ Առաջարկում են «Ջերմուկի ջրաբանական»-ում հաստիքներ, չորսս էլ հրաժարվել ենք։ Ում կրճատում են, ասում են՝ գնա Ջերմուկ։ Այս մարդիկ տրամադրված են, որ մեզնից ազատվեն։ Բայց այստեղ հիմնական գույք, շենք-շինություններ կան, իսկ Իջևանի գինու գործարանին հատկացված տարածքում էլ 50 մլն դրամից ավելի տնկի կա։ Հիմնարկ են փակում մարդիկ։ Ասում եմ ՝ բա ո՞վ է տիրություն անելու այդ ամենը։ Այս մարդկանց ամբողջ նպատակն ինձնից ազատվելն է։ Ծանուցման մեջ նշված չեն հաստիքները կրճատելու պատճառն ու  հիմնավորումը։ Սա հանցագործություն է։ Իհարկե դատի կտանք, նորից փաստաբան կվարձենք, այսպես չեմ թողնի, քանի որ հիմքեր չկան հաստիքները կրճատելու»,- ասաց Սայադյանը։ 

Իջևանի դենդրոպարկի տնօրենն արդեն մի քանի տարի է իրավական քաշքշուկների մեջ է։ Նախ 2021թ. օգոստոսի 16-ին  ազատեց  զբաղեցրած պաշտոնից, որից հետո Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, բավարարելով հայցադիմումը,նա վերականգնվեց պաշտոնին։  2022թ. սեպտեմբերի 23-ից  Մ. Սայադյանը վերականգնվել է  դենդրոպարկի տնօրենի պաշտոնում։  Հետո էլ շարունակում է պայքարը  Իջևանի գինու, կոնյակի  գործարանի գործունեության դեմ, որը շինարարություն է կատարել Աղստև գետի  ափին և  շուրջ 800 մետր երկարությամբ  փոխել  գետի հունը։ Ավելի քան 2,7 տարի դենդրոպարկը Աղստև գետից ինքնահոս եղանակով ոռոգման ջուր չի ստացել, ինչի արդյունքում չորացել և շարունակում են չորանալ հազվագյուտ և արժեքավոր ծառաթփատեսակներ։ Այս պահին վերացել է մոտ 250 տեսակի ծառ և թուփ, այսինքն՝ կոլեկցիան կրճատվել է 30֊40%֊ով։ Սայադյանը պահանջում է ստեղծել հանձնաժողով, գնահատել հասցված վնասը և փոխհատուցել։ Այս նպատակով, 2022թ․-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

«Քննիչներն աշխատում են։ Գործը դանդաղ է գնում, բայց,ըստ երևույթին, նյութեր են կուտակել։ Հիմա նոր նյութեր եմ պատրաստել, քանի որ այս չորացածները չեն ցանկանում գնահատել, վախենում են, ամենաքիչը 4 մլն դոլարի ծառեր են չորացել, թփերը՝ չհաշված»։

Բացի դրանից,  Իջևանի «Դենդրոպարկ»-ի տարածքի մի մասը տրված է Իջևանի գինու, կոնյակի գործարանին, ինչը, Սայադյանի համոզմամբ, անօրինական է։

«Քրեական վարույթում գտնվող օբյեկտը տրամադրել են վարձակալության այն սուբյեկտին, որը մեղավոր է  այդ օբյեկտի քայքայման համար։ Խոսքը ՝ գետի ափերի լվածման և ծառերի չորացման մասին է։ Եվ այն նախարարությունը, որը պետք է պաշտպաներ և պահպաներ բնությունը , «չոքել» է գործարանի առջև  կամ էլ ՝ ունեն պայմանավորվածություններ։ Ակնհայտ երևում է, որ ՇՄՆ-ն վախենում է Իջևանի գինու,կոնյակի գործարանի տերերից։ Ուզում են, որ անպայման իմ միջոցով գնան գինու գործարանի դեմ առճակատման։ Քննչական կոմիտեն իրենց գրությամբ դիմել է , որ ծառերը գնահատելու համար հանձնաժողով կազմեն, մինչև հիմա չեն արել»,- ասաց Սայադյանը։
Նրա խոսքով՝ դեռ այս գործը չփակված, հիմա էլ նորից պետք է սկսեն պայքարել պաշտոնի վերականգնման համար։

«Թողե՛ք հանգիստ, ո՛չ ես , ո՛չ էլ տղաս չենք ցանկանում առճակատման գնալ, ինչի՞ եք այնպայման բզբզում․․․»։

Ավելացնենք, որ Իջևանի «Դենդրոպարկ»-ը հիմնադրվել է 1962 թվականին՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Ներկայիս տնօրեն Մեխակ Սայադյանը նրա որդին է։ Դենդրոպարկը , որտեղ հաշվարկված է 650 ծառ ու թուփ, ներառված է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}