«Ժողովուրդ». Ինչով է այս օրերին զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում: Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը։ Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար.
«Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»:
Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։
«Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,-արձագանքեց Գրիգորյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները