Մահացել է Սերգո Երիցյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո նախօրեին ԱՄՆ-ում հիվանդանոցում մահացել է հեռուստալրագրող, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Այս մասին հայտնում է orer.eu կայքը։
Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։
1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։
Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրքերի, հեռուստահաղորդումների ու հեռուստաֆիլմերի հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան