Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում․ Սոբյանին
Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, լրացուցիչ վերահսկողություն է սահմանվել ճանապարհներին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ստացվող տեղեկատվության կապակցությամբ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են անցկացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ուժեղացմանը։ Լրացուցիչ հսկողություն է սահմանվել ճանապարհներին։ Հնարավոր է զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակում։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ձեռնարկվող միջոցներին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում տեղադրվել էին մի քանի ձայնագրություններ, որոնցում, մասնավորապես, նա պնդել է, թե իր ստորաբաժանումներին հարվածներ են հասցրել, և դրանում մեղադրել Է երկրի ռազմական ղեկավարությանը: ՌԴ ԱԴԾ-ն այս հայտարարությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբության կոչի փաստով։
ՌԴ ՊՆ-ն արձագանքել էլ արձագանքել է՝ նշելով, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը` ՌԴ ՊՆ կողմից «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության թիկունքի ճամբարներին հարվածելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան