30 000, 48 000, անգամ՝ 147 հազար ռուբլի. Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են
mediahub.am-ը գրում է.
«Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություններին առաջինն արձագանքում են ավիաընկերությունները:
Մասնավորապես, առաջիկա օրերին Մոսկվա-Երևան ավիատոմսի արժեքը նվազագույնը 30 հազար ռուբլիից է սկսվում, հասնում 48 հազարի: Ի դեպ, 48 հազար ռուբլիով Մոսկվա-Երևան ավիատոմսն առաջարկում է հայկական Fly One ավիաընկերությունը: Իսկ Azimut ավիաընկերությունը վաղվա համար դեպի Երևան ավիատոմս է առաջարկում անգամ 147 հազար ռուբլիով:
Ամենաէժան տարբերակները ուղիղ չեն և Երևան հասնելու համար 18 ժամ կպահանջվի:
Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ սա կտրուկ աճի վերջնական պատկերը չէ և առաջիկա օրերին գները էլ ավելի կարող են բարձրանալ՝ կախված Ռուսաստանում իրավիճակի զարգացումից»: