Փաստաբան Արսեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Փաստաբան Արսեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը` հունիսի 26-ին Երևան քաղաքի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ժամը 18.00-ից սկսած։ Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` սույն թվականի հունիսի 27-ին ժամը 13.00-ին նույն վայրից։ Այս մասին հայտնում է Ա. Մկրտչյանի եղբայրը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, հայտնել, որ նախօրեին իր մոտոցիկլետով Աշտարակի ճանապահին վթարի է ենթարկվել ու իրեն երկարատև բուժում է սպասվում։ Օրեր առաջ էլ նա գրել էր. «Սիրելի՛ ընկերներ, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։ Սուտ է, ապրել միշտ էլ ուզում ես»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան