Էրմիտաժի այցելուները տարհանվել են
Պետական Էրմիտաժի գլխավոր թանգարանային համալիրի այցելուները շաբաթ օրը տարհանվել են «ականապատման» մասին տեղեկությունների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, փոխանցել են թանգարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ թանգարանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով այցելուներին խնդրել էին հեռանալ գլխավոր թանգարանային համալիրից։
«Հունիսի 24-ին Էրմիտաժում հաղորդում է ստացվել, որ շենքը ականապատված է։ Այցելուները տարհանվել են գլխավոր թանգարանային համալիրի տարածքից։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ միասին ստուգում են ցուցասրահներն ու գրասենյակային տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։